Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «ա» կետի 3-րդ թվարկման «գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման» բառերը փոխարինել «գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման)» բառերով.

բ) 1-ին մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ և 1.2-րդ մասեր`

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված` ապախոշորացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը ենթակա է կատարման տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում:

1.2. Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման (հետազոտության) համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է քննարկման (հետազոտության) ընթացքը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնել իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում պարտականությունից կամ պատասխանատվությունից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։