ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 2022 թվականի թիվ 97 քաղ. Մոսկվա
2022 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ 2022 թվականի և 2023-2025 թվականների ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների նախապատրաստման նպատակով կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի 2022 թվականի հուլիսի 5-ի
թիվ 97 որոշմամբ 2022 թվականի և 2023
2022 թվականի և 2023-2025 թվականների ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների նախապատրաստման նպատակով կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները
Չափման միավորը Կանխատեսում
2022 թվական 2023 թվական 2024 թվական 2025 թվական
1. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների միջակայքային քանակական արժեքները (հաշվարկ՝ ըստ գնողունակության պարիտետի) տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ 3,0-4,7 3,0-4,2 2,6-3,7 2,6-3,5
2. «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների միջակայքային քանակական արժեքները ԱՄՆ դոլար՝ բարելի դիմաց 81,0-135,0 70,0-115,0 77,0-92,0 72,0-90,0
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: