Հոդված 13
Հոդված 13.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.
«Հոդված 11.1. Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները
Վերականգնողական են համարվում այն կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից), որոնք հաշմանդամ անձանց տրամադրում են սույն օրենքի 7.1-րդ հոդվածով նախատեսված վերականգնողական օգնություն:
Պետական կառավարման մարմինները աջակցում են իրենց տարածքում վերականգնողական կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) ստեղծմանը և նրանց գործունեությանը:
Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները (անկախ նրանց կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական ենթակայությունից) լիազորված մարմնին տեղեկացնում են իրենց կողմից տրամադրվող վերականգնողական ծառայությունների տեսակների և ծավալների մասին:
Հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառումների ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին:»: