Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 9.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9.1.
Սոցիալական վերականգնումը
Սոցիալական վերականգնումը սոցիալական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, իրավական և տնտեսական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հաշմանդամի համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում մյուս քաղաքացիներին հավասար հնարավորություններ ստեղծելուն:
Սոցիալական վերականգնումը ներառում է սոցիալ-միջավայրային կողմնորոշումը և սոցիալ-կենցաղային հարմարեցումը:»: