Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 23. Միջին մասնագիտական կրթությունը

գործել է մինչև 2024-06-24Բացել ARLIS-ում

Հոդված 23. Միջին մասնագիտական կրթությունը

1. Միջին մասնագիտական կրթության նպատակը առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:

2. Մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթության կազմակերպում, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` քոլեջներում և ուսումնարաններում, որոնք կարող են իրականացնել նաև հանրակրթական ու արհեստագործական կրթական ծրագրեր:

4. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական ատեստավորում անցած շրջանավարտներին շնորհվում է մասնագետի որակավորում:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` հեռակա ուսուցմամբ: Բարձրագույն կրթության այն մասնագիտությունները, որոնց համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձևը, միջին մասնագիտական կրթության շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(23-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209, խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն, 19.05.14 ՀՕ-17-Ն, լրաց. 25.03.20 ՀՕ-174-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։