Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 4-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1222-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 530-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 4-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1222-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ՝

1) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 4-րդ կետը.

2) N 1 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով՝

« 12. ՀՀ ներքին գործերի նախարարություն 2099 2 - 2 3 2

».

3) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի 6-րդ կետի «միգրացիոն ծառայություն» տողը.

4) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի 7-րդ կետը.

5) N 4 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով՝

« 11. ՀՀ ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմիններ

ոստիկանություն 14571 5 1 1 1

փրկարար ծառայություն 3543 3 - - 1

միգրացիայի և քաղաքացիության

ծառայություն 573 1 - - 2

»:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունվարի 9-ի «Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը հաստատելու մասին» N 4-Ա որոշման հավելվածի «Աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը)» սյունակում «50» թիվը փոխարինել «35» թվով, իսկ «Որից՝ ղեկավարի տեղակալները», «Որից՝ ղեկավարի տեղակալի օգնականների առավելագույն թիվը», «Որից՝ ղեկավարի խորհրդականների առավելագույն թիվը» և «Որից՝ ղեկավարի օգնականների առավելագույն թիվը» սյունակներն ուժը կորցրած ճանաչել:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 1222-Ա որոշումը:

4. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ ներքին գործերի նախարարության կադրային համալրման գործընթացին զուգահեռ ապահովել համապատասխան հաստիքային միավորների կրճատումը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

17.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։