ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 541-Ա
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2023 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեuչական հանձնաժողով և հաuտատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեuչական հանձնաժողովին`
1) 2023 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիuտը` երկու հերթափոխով, 20-ական oրով.
2) միջազգային մարդաuիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները uննդամթերքի, մանկական պարագաների լրացուցիչ քանակությամբ և տեuականիով ապահովելու հարցը:
3. Հանձնարարել Հայաuտանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ըuտ միջգերատեuչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2023 թվականի հունիսի 22-ը Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:
4. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուuարանի աշխատանքները 2023 թվականի հուլիսի 1-ից uկuելու համար:
5. Հայաuտանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Հայաuտանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգuտի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
6. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին երեխաների՝ ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
19.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 541-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վաչե Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Գագիկ Իսախանյան - ՀՀ վարչապետի օգնական
Արաքսիա Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արտակ Ջումայան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տաթևիկ Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Գևորգ Ազիզյան - ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ
Ահարոն Սահակյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
Աննա Իվանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
19.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ