Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 դեկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-25) 2-րդ հոդվածը «սննդամթերքի անվտանգություն» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով՝
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 դեկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-25) 2-րդ հոդվածը «սննդամթերքի անվտանգություն» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով՝
պիտանիության ժամկետ՝ ժամանակահատված, որի ավարտից հետո սննդամթերքը պիտանի չէ ըստ նշանակության օգտագործման համար.
տեխնոլոգիական գործընթացներ՝ սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով հումքատեսակները ենթարկվում են որոշակի տեխնոլոգիական մշակման.
տեխնոլոգիական սարքավորումներ՝ տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք պետք է ապահովեն տվյալ տեխնոլոգիական գործընթացի համար նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների իրականացումը.
տեխնոլոգիական հրահանգ՝ տեխնիկական փաստաթուղթ, որով ամրագրվում են տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը.
գենետիկորեն ձևափոխված մթերք՝ ցանկալի որակական հատկանիշների ստացման կամ ձեռքբերման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերք.
գենետիկորեն ձևափոխված աղբյուրներից պատրաստված մթերք՝ սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկորեն ձևափոխված մթերքի կամ դրա առանձին մասերի օգտագործումից ստացված մթերք.
գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք՝ գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերով գենետիկորեն ձևափոխված կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերք: