Հոդված 5. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ
Հոդված 5. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ
1. Ինկասացիոն կազմակերպության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կառավարության սահմանած կարգով:
2. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը սահմանվում է «Լիցենզավորման մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության սահմանած լիցենզավորման կարգով, որը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) հետ:
3. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է անժամկետ:
4. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցներն անցնում են նաև հատուկ պատրաստության ստուգումներ, որոնց անցկացման կարգը և պայմանները սահմանվում են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(5-րդ հոդվածը խմբ. 28.09.16 ՀՕ-139-Ն, փոփ. 05.10.22 ՀՕ-373-Ն)