Գլուխ 3 · ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 12. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
Հոդված 12. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը և այդ մասին տեղեկացվում է ինկասացիոն կազմակերպությանը:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը պետական լիազորված մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:
3. Նախազգուշացումը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել, եթե տվյալ իրավախախտման համար սույն օրենքով լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում նախատեսված չէ:
Սույն օրենքով նախատեսված իրավախախտման մեկ տեսակի համար կարող է կիրառվել պատասխանատվության մեկ միջոց: