Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՆԿԱՍԱՑԻԱ

Հոդված 9. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ և ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ և ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ և ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ և ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ

Ինկասացիոն կազմակերպությունը պարտավոր է իր հաշվին ապահովագրել իր կողմից փոխադրվող կանխիկ դրամը, ինչպես նաև ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների կյանքը և առողջությունը: Կանխիկ դրամի տարբեր խմբաքանակների պարբերաբար ապահովագրությունն ապահովագրողի հետ որոշակի ժամանակահատվածի ընթացքում և միանման պայմաններով կարող է ապահովագրողի և ինկասացիոն կազմակերպության համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի` գլխավոր պոլիսի միջոցով:

Այլ արժեքների ապահովագրումը կատարվում է պատվիրատուի ցանկությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։