ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 մայիսի 2023 թ. N 790-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի` Մազմանյան փողոցին զուգահեռ, Մազմանյան փողոցից սկսվող Բաշինջաղյան փողոցով ավարտվող փողոցն անվանակոչել դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մետաքսյա Սիմոնյանի անվամբ ՝ «Մետաքսյա Սիմոնյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լ. Հովհաննիսյան
2023 թ. մայիսի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: