Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 556-Ա

ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին 2023 թվականի հունիսի 11-14-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Վահե Ղազարյանի՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ միջծրագրային վերաբաշխման միջոցով։

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

25.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։