ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 566-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1468-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1468-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Կարեն Թռչունյան» բառերը փոխարինել «Արաքսիա Սվաջյան» բառերով,
բ. «Աննա Մազմանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Նարեկ Մանուկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Նարեկ Հովհաննիսյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանող
Մարիամ Եղիազարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանող
Մարիամ Խանոյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
դեղագործական քիմիայի ֆակուլտետի ուսանող
Սուսաննա Մարուքյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումների
ֆակուլտետի ուսանող
Զարուհի Չատինյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանող»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
26.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ