Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-06-22։Բացել գործող տեքստը

Հոդված 29. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

գործել է մինչև 2019-06-22Բացել ARLIS-ում

Հոդված 29. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ, իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմինը:

Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություններ ունեցող մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) անցկացնել զենքի զննություն` դրա արտադրության, առևտրի, պահման և ոչնչացման վայրերում.

բ) սահմանված կարգով անհատույց առգրավել և ոչնչացնել հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը, բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված և անօրինական հիմքերով դրանք տնօրինողների մոտ գտնվող զենքի.

գ) իրենց վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով` իրավաբանական անձանցից և քաղաքացիներից պահանջել ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր և պատճեններ, գրավոր կամ բանավոր տեղեկություններ.

դ) սահմանված կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և պաշտոնատար անձանց տալ դրանց վերացման մասին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

ե) ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:

(29-րդ հոդվածը փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն, 23.03.18 ՀՕ-277-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

3 օգոստոսի 1998 թ.

ՀՕ-246

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։