Հոդված 7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ և ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ
Հոդված 7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ և ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ
Հանրապետության տարածքում արտադրվող, ինչպես նաև ներկրվող և արտահանվող քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների բոլոր մոդելները, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող իրերն ու առարկաները ենթակա են պարտադիր սերտիֆիկացման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Քաղաքացիական և ծառայողական զենքին և դրանց փամփուշտներին ներկայացվող տեխնիկական պահանջները և փորձարկման մեթոդները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով` սույն օրենքի դրույթներին համապատասխան: