Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-04-28։Բացել գործող տեքստը

Հոդված 12. ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

գործել է մինչև 2023-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 12. ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն մատակարար իրավաբանական անձանցից ձեռք բերել քաղաքացիական և ծառայողական զենք` միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո:

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ձեռք բերելու օրվանից երկշաբաթյա ժամկետում զենքը պետք է գրանցվի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Գրանցման ժամանակ զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց տրվում է զենք պահելու և օգտագործելու թույլտվություն` երեք տարի ժամանակով: Թույլտվության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Թույլտվության գործողության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 9 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ, օրենքով իրենց վրա դրված` զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի արտադրության և պահման, հատկապես վտանգավոր էկոլոգիական արտադրությունների օբյեկտների, բնության և բնական պաշարների, դրամական միջոցների և արժեքների պատրաստման և պահման, թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանման, վերամշակման և պահման վայրերի, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հատկապես կարևոր այլ օբյեկտների պահպանության, ինչպես նաև հատկապես վտանգավոր բեռների, զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի, դրամական միջոցների ու արժեքների, պետական գաղտնիք պարունակող դիվանագիտական փոստի ու թղթակցության, պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների կրողներ պարունակող բեռների տեղափոխման պարտականությունների կատարման նպատակով:

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց արգելվում է սույն օրենքով չնախատեսված այլ նպատակներով մարտական զենք օգտագործելը:

Ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին, որոնք, համաձայն գործող օրենսդրության, պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության որսի և ձկան պաշարները, թույլատրվում է որպես ծառայողական զենք ձեռք բերել և օգտագործել ակոսափող որսորդական հրազեն:

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացել զենք պահելու ու կրելու թույլտվություն: Այդ աշխատողները պարտավոր են պարբերաբար անցնել հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու` իրենց պիտանիությունը որոշող ստուգումներ: Նշված աշխատողների հատուկ պատրաստությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` պայմանագրային հիմունքներով:

Հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

(12-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-122-Ն, 17.09.09 ՀՕ-170-Ն, 01.03.23 ՀՕ-60-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-466-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։