Հոդված 8. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ և ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԸ
Հոդված 8. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ և ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԸ
Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրը համարվում է հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մասին համակարգված տեղեկությունների պաշտոնական ժողովածու:
Կադաստրը հրապարակվում է քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մոդելների ցանկի հիման վրա, որում ընդգրկված տվյալները մտցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եռամսյակը մեկ անգամ հաստատվող կադաստրի մեջ կամ հանվում` կադաստրից: Կադաստրի մեջ չեն մտցվում շեղբավոր և նետողական զենքի, հանրապետությունում արտադրվող, ներկրվող և արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները:
Կադաստրը վարում է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Կադաստրում փոփոխություններ են մտցվում քաղաքացիական և ծառայողական զենքի կամ դրանց փամփուշտների մոդելների ցանկը հաստատելուց հետո` ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, եթե այդ տվյալները ենթակա են կադաստրի մեջ մտնելու կամ հանվելու:
Կադաստրը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: