Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-06-22։Բացել գործող տեքստը

Հոդված 5. ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ

գործել է մինչև 2019-06-22Բացել ARLIS-ում

Հոդված 5. ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ

Մարտական է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների զինված ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և պետական սուրհանդակային ծառայության (այսուհետ` պետական ռազմականացված կազմակերպություններ) սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

Մարտական զենքի և նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն ընդունում են սպառազինման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրա փամփուշտների և ռազմամթերքի շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-51-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն, լրաց., փոփ. 07.04.16 ՀՕ-40-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։