Հոդված 25. ԶԵՆՔ ՀԱՇՎԱՌԵԼԸ, ԿՐԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ՈՉՆՉԱՑՆԵԼԸ, ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ և ԴՐԱՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ
Հոդված 25. ԶԵՆՔ ՀԱՇՎԱՌԵԼԸ, ԿՐԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ՈՉՆՉԱՑՆԵԼԸ, ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ և ԴՐԱՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ
Զենք հաշվառելու, կրելու, տեղափոխելու և ոչնչացնելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Զենքի, այդ թվում` սույն օրենքով չնախատեսված զենքի հավաքածուներ կազմելով և դրանք ցուցադրելով հանրապետության տարածքում զբաղվելու իրավունք ունեն համապատասխան թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք և քաղաքացիները:
Զենքի, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող արտադրանքի հավաքածուներ կազմելու և դրանք ցուցադրելու կանոնները, արտադրության, առևտրի, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը, ինչպես նաև զենքի անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(25-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-122-Ն)