Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-29-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը

Հոդված 5. ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 5. ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ

Մարտական է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների զինված ստորաբաժանումներում, պետական պահպանության ծառայությունում, արտաքին հետախուզության ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններում և պետական սուրհանդակային ծառայության (այսուհետ` պետական ռազմականացված կազմակերպություններ) սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման նպատակով մարտական զենք օգտագործվում է նաև հակակոռուպցիոն կոմիտեում:

Մարտական զենքի և նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն ընդունում են սպառազինման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրա փամփուշտների և ռազմամթերքի շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հակակոռուպցիոն կոմիտեում մարտական զենքի և նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները) սպառազինման ընդունելու, մարտական և այլ զենքի, դրա փամփուշտների և ռազմամթերքի շրջանառության, ինչպես նաև մարտական զենքի առնչությամբ ծագող այլ հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենքով պետական ռազմականացված կազմակերպություններին առնչվող համապատասխան կարգավորումները և դրանցից բխող՝ Կառավարության որոշումները:

(5-րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-51-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն, լրաց., փոփ. 07.04.16 ՀՕ-40-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-277-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-83-Ն, 24.03.21 ՀՕ-153-Ն, 23.12.22 ՀՕ-605-Ն, 23.12.22 ՀՕ-620-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-466-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։