Հոդված 7. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`
Հոդված 7. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դիմումի գրանցումից հետո` 20-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը և այն սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հետ ներկայացնում է սույն օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, տրամադրում է եզրակացություն:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում լիազոր մարմինը փաթեթը 3-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում տեղեկությունն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում, վերացնում է նշված թերությունները: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալու դեպքում լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը.».
3) 4-րդ մասի «նախնական գնահատման» բառերը փոխարինել «փորձաքննական» բառով».
4) 7-րդ մասի 7-րդ կետը «3-5-րդ» բառերից հետո լրացնել «և 9-րդ» բառերով: