Հոդված 10. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝
Հոդված 10. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը՝ կից փաստաթղթերով» բառերը փոխարինել ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերի փաթեթը» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն:».
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում լիազոր մարմինը փաթեթը 3-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում տեղեկությունն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում, վերացնում է նշված թերությունները: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալու դեպքում լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը։».
5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
6) 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո՝ լիազոր մարմինը մինչև 20-օրյա ժամկետում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին:».
7) 14-րդ մասը «ենթարկված» բառից հետո լրացնել «և դրական եզրակացություն ստացած» բառերով: