Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում՝
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում՝
1) «2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինն ուժը կորցրած ճանաչել.
2) «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնում՝
ա․ 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել
բ․ 1-ին, 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 8.1-ին և 8.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2207 ծածկագրին դասվող էթիլային սպիրտի և 2208 ծածկագրին (բացառությամբ սույն աղյուսակի 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 3-րդ, 3.1-ին կետերում նշված գործունեության տեսակների և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության) դասվող ապրանքների արտադրություն ԿՄ Ա Վ
1.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի արտադրություն և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացում ԿՄ Ա Վ (միայն արտադրության
մասով)
1.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացում ԿՄ Ա
1.3. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի ԿՄ Ա Վ».
«8.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) կոնյակի և բրենդիի սպիրտների՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծում ԿՄ Ա
8.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ներմուծվելուց հետո այլ խմբաքանակների՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծում ԿՄ Ա»,
գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4-րդ կետով.
«1.4 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220830 ծածկագրին դասվող վիսկիների, 220840 ծածկագրին դասվող ռոմի,
220850 ծածկագրին դասվող ջինի, ինչպես նաև սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա և այլն) և 22 տոկոսից ավելի սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների (բացառությամբ խաղողի, պտղահատապտղային և մեղրի հումքից բացի այլ հումքով օղիների) արտադրություն ԿՄ Ա Վ»: