Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2023 թվականի N 872-Ն

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին և 18-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փրկարարական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) փրկարար ծառայության տնօրենի տեղակալներն ատեստավորման արդյունքներով ստանում են հավելավճար՝ «Գերազանց» գնահատականի դեպքում՝ 200.000 դրամի չափով, «Լավ» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 75 տոկոսի, իսկ «Բավարար» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 50 տոկոսի չափով.

2) սույն որոշմամբ սահմանված հավելավճարները` ըստ փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողների (բացառությամբ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների), ինչպես նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալների ատեստավորման արդյունքների, սահմանվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.

3) փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողների (բացառությամբ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների) ատեստավորման արդյունքներով հավելավճարը վճարվում է ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից.

4) հավելավճարների վճարումն իրականացվում է փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 872-Ն որոշման

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողներ

NN

ը/կ Զինվորական պաշտոնների խմբերը` ըստ խմբային համարակալման և զինվորական կոչումների Հավելավճարների չափերը

(ՀՀ դրամ)

գերազանց լավ բավարար

1 5 Գեներալական կազմ 598,000 450,000 299,000

2 39 Գնդապետ 400,000 300,000 200,000

3 38 400,000 300,000 200,000

4 37 400,000 300,000 200,000

5 36 400,000 300,000 200,000

6 35 400,000 300,000 200,000

8 34 400,000 300,000 200,000

9 33 400,000 300,000 200,000

10 32 400,000 300,000 200,000

11 31 Փոխգնդապետ 370,000 278,000 185,000

12 30 370,000 278,000 185,000

13 29 370,000 278,000 185,000

14 28 370,000 278,000 185,000

15 27 370,000 278,000 185,000

16 26 370,000 278,000 185,000

17 25 370,000 278,000 185,000

14 24 Մայոր 320,000 240,000 160,000

15 23 320,000 240,000 160,000

15 22 320,000 240,000 160,000

16 21 320,000 240,000 160,000

17 20 320,000 240,000 160,000

16 19 Կապիտան 260,000 195,000 130,000

17 18 260,000 195,000 130,000

18 17 260,000 195,000 130,000

19 16 260,000 195,000 130,000

17 9/5 Ավագ ենթասպա 190,000 143,000 95,000

18 9/4 190,000 143,000 95,000

19 9/3 190,000 143,000 95,000

18 8/6 Ենթասպա 170,000 128,000 85,000

19 8/5 170,000 128,000 85,000

20 8/4 170,000 128,000 85,000

21 8/3 170,000 128,000 85,000

19 7/3 Ավագ 150,000 113,000 75,000

20 7/1 150,000 113,000 75,000

20 6/5 Ավագ սերժանտ 150,000 113,000 75,000

21 6/4 150,000 113,000 75,000

22 6/2 150,000 113,000 75,000

21 5/5 Սերժանտ 150,000 113,000 75,000

22 5/2 150,000 113,000 75,000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։