ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 840-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 65-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-11-րդ կետերով՝
10. 5510 90 000 0 Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված
- այլ մանվածք Մանվածք գուլպայի արտադրության համար կգ 300 000 Չինաստան Հնդկաստան Թուրքիա Չինաստան Հնդկաստան Թուրքիա 432 000 000
11. 5509 42 000 0 Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.
- նայլոնից կամ այլ պոլիամիդներից մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ ավելի պարունակությամբ.
- բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք
- այլ մանվածք՝ պոլիեթերային մանրաթելերից Մանվածք գուլպայի և սվիտերի արտադրության համար կգ 60 000 Չինաստան Հնդկաստան Թուրքիա Չինաստան Հնդկաստան Թուրքիա 108 000 000
2) hավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1 899 900 000» թիվը փոխարինել «2 439 900 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. ԳրիգորՅԱՆ
Երևան
01.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ