ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 386-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) լեդ լույսով էլեկտրական ջահեր և լուսատուներ՝ 369 հատ, 24,471.65 ԱՄՆ-ի դոլար, փոխադրման ծախսերը կազմել են 640,250 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն.
2) մալուխներ՝ 14 տեղ, 10,164 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն.
3) պահեստամասեր և պարագաներ (համաձայն հավելվածի)՝ 2,052.50 ԱՄՆ-ի դոլար, փոխադրման ծախսերը կազմել են 110,000 դրամ արժողությամբ, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
02.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 386-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը Չափի միավորը Ընդհանուր գումարը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Խոտհնձիչ մեքենայի պահեստամաս 1 փաթեթ 89.90
2. Ականջակալ 6 հատ 59.94
3. Դռան ծխնի 7 հատ 209.65
4. Դռան աքսեսուար 14 հատ 104.30
5. Ջրցան համակարգի մաս 12 հատ 1,588.71
Ընդամենը՝ 2,052.50 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախսեր՝ 110,000 դրամ
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
02.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ