ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 397-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների (32 տեղ, 6,698.10 կգ ընդհանուր քաշով, 491,096.81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 13,704 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
02.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 397-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
NN
ը/կ Ստացողը Նկարագրությունը Տեղը Քաշը
(կգ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Ավանեսյան Անահիտ – Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարություն դեղեր 5 2,565.08 78,495.60
2. Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական
բարեգործական հիմնադրամ դեղեր 1 307.44 5,651.08
3. Ավանեսյան Անահիտ – Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն բժշկական նշանակության
պարագաներ 13 2,575.93 254,944.58
4. Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ բժշկական նշանակության
պարագաներ 2 474.91 35,300.70
5. Աղաջանովա Ելենա – ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր բժշկական նշանակության
պարագաներ 6 640.02 99,727.78
6. Միրզոյան Սերգեյ - «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն բժշկական նշանակության
պարագաներ 1 62.6 6,917.46
7. Սարգսյան Բագրատ – Հայ Օգնության Ֆոնդ հիգիենիկ
հավաքածուներ 2 16.33 975․78
8. Գալստյան Տիգրան - «Մեծն Ներսես» բարեգործական
կազմակերպություն հիգիենիկ
հավաքածուներ 1 40.82 8,733.14
9. Արուսյակ Սաճոնյան - Անարատ հղիության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան կրոնական կազմակերպություն հիգիենիկ հավաքածուներ 1 14.97 350.69
Ընդամենը՝ 32 6,698.10 491,096.81
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
02.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ