Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 609-Ա

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝

1. «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանին 2023 թվականի հունիսի 5-8-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ (Վանաձոր), իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին՝ 2023 թվականի հունիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ (Արմավիր):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Դավիթ Գևորգյանի գործուղման օրապահիկի և գիշերավարձի, իսկ Գագիկ Իսախանյանի՝ օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականներին՝ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

02.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։