Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՍԻ ԷՆ ՍԻ ՄԵՏԱԼ ՄԱՆՈՒՖԱԿԹՈՒՐԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

01 հունիսի 2023 թվական

ք. Երևան N 1119-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԻ ԷՆ ՍԻ ՄԵՏԱԼ ՄԱՆՈՒՖԱԿԹՈՒՐԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով, «Զենքի մասին» օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2048-Ն որոշման 4-րդ կետով, հիմք ընդունելով «Սի Էն Սի Մետալ Մանուֆակթուրինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված զենքի արտադրության լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը և առնչվող գրությունները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 24-ի N 1 եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. «Սի Էն Սի Մետալ Մանուֆակթուրինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ Բագրատունյաց փ / Շ / 35 / 42) և գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Շենգավիթ Շիրակի փողոց 47/1) տրամադրել զենքի արտադրության գործունեության լիցենզիա՝ երեք տարի ժամկետով:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

Ռ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։