Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԸ ԵՎ «ԱՐԻՆ ԿԱՊԻՏԱԼ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍՊԸ-Ն ԸՆԴԴԵՄ ՀՀ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ՇԱՀԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ALLIANCE LAW PARTNERS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2022 թվականի N 751-Ա

ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԸ ԵՎ «ԱՐԻՆ ԿԱՊԻՏԱԼ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍՊԸ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ALLIANCE LAW PARTNERS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.06.23 N 927-Ա)

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում գտնվող՝ Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (Edmօոd Khսdyaո aոd Ariո Capital & Iոvestmeոt Cօrp. v. Repսblic օf Armeոia) թիվ ARB/17/36 ներդրումային արբիտրաժային գործի առնչությամբ հարուցված արբիտրաժային վճռի չեղարկման, ինչպես նաև դրա հարկադիր կատարման վարույթների շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել Վաշինգտոնում գործող Alliance Law Partners ընկերությանը։

(1-ին կետը փոփ. 08.06.23 N 927-Ա)

2. Չեղարկման վարույթի շրջանակներում վերջինիս հետ կնքել 350,000 ԱՄՆ դոլար (ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) ընդհանուր արժողությամբ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր և սահմանել, որ սույն գնման առարկան ձեռք է բերվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանված 1223 ծրագրի 11001 միջոցառման համար հատկացված միջոցներից։

(2-րդ կետը փոփ. 08.06.23 N 927-Ա)

3. Հաստատել Alliance Law Partners ընկերությանը հարկադիր կատարման վարույթի շրջանակներում հավաքագրված գումարից առավելագույնը 33 %-ի չափով գումարի վճարման ապահովումը՝ ըստ կատարման վարույթի արդյունքների։

(3-րդ կետը փոփ. 08.06.23 N 927-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

26.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։