ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2023 թվականի N 938-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1346-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 1346-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ» բառերը փոխարինել «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառով.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետում «Հավանություն տալ» բառերը փոխարինել «Հաստատել» բառով.
4) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի «8,1 մլրդ ՀՀ դրամ» բառերը փոխարինել «4.36 մլրդ ՀՀ դրամ» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի ամբողջ տեքստում և N 1 ձևում «ոչ սպասարկվող» բառերը փոխարինել «չսպասարկվող» բառով.
6) որոշման N 1 հավելվածի N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
7) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
09.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունիսի 8-ի N 938-Լ որոշման
«Ձև N 2
Բ Յ ՈՒ Ջ Ե
ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրի իրականացման 2020-2024 թվականների համար կանխատեսվող
NN
ը/կ Ծրագրի անվանումը Միավորի
արժեքը (եվրո*) Միավորի
արժեքը (ՀՀ դրամ) Քանակը/
չափման միավորը Ընդամենը
գումարը (ՀՀ դրամ) Ժամկետը
1. Տեխնիկական առաջադրանքի
մշակում 28 000 000 1 28 000 000 2020 թ.
2. 2.1. Գլխավոր կայան (MS-Main Station) (ծրագրաապարատային ապահովմամբ) 1 605 675 683 299 800 1/լրակազմ 363 841 500
(ներառյալ մաքսային տուրքերը)
319 458 300 2022 թ.
2023 թ. առաջին եռամսյակ
2022 թ.
2022 թ.
2.2. Չսպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայան
(ծրագրաապարատային ապահովմամբ) 1/լրակազմ
2.3. Շարժական կայան (շարժական կայանի համար նախատեսված ծրագրաապարատային
ապահովմամբ) առանց մոնտաժային
աշխատանքների 1/լրակազմ
2.4. Աշխատակիցների/
Անձնակազմի ուսուցում 1/լրակազմ
2.5. Բնակարան Գորիս քաղաքում
ավտոտնակով 24 444 445 1/հատ 24 444 445
3. Տեղական նշանակության աշխատանքներ՝ գոյություն ունեցող տեխնիկական շինությունների (կայմ, աշտարակ, հենասյուն) ընթացիկ վերանորոգում, էլեկտրական սնուցման գծերի անցկացում, հողանցման համակարգերի վերանորոգում, անտենակայմային կառույցներից չօգտագործվող անտենաների և ֆիդերային
համակարգերի ապամոնտաժում 27 576 000 1/դրամ 27 576 000
4. Սպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայաններ (ծրագրաապարատային ապահովմամբ) 4 055 412 1 592 073 643 5/լրակազմ 1 592 073 643 2023 թ.
5. Շարժական կայան (շարժական կայանի համար նախատեսված ծրագրաապարատային ապահովմամբ) 4/լրակազմ
6. Համակարգի սպասարկման ծառայություններ
(նախագծի կառավարում, համակարգային
ճարտարագիտություն և նախագծի վերլուծություն, մեխանիկական և էլեկտրական դիզայն, համակարգի նախագծում և գործարկում, գործարանային փորձարկումներ և տեղափոխում, աշխատանքի և վերանորոգման ուսուցում ու շահագործման հանձնում) 1/լրակազմ
7. Ավտոտնակներ Գյումրի և Վանաձոր քաղաքներում (ըստ շուկայական գների) 3 000 000 2/հատ 6 000 000
8. Ավտոմեքենաներ (1 ամենագնաց,
4 մինիավտոբուս, 4 լիաքարշակ, սարքերի տեղավորման և օպերատորի նստատեղի համար նախատեսված անհրաժեշտ տարածքով) 21 440 000 5/հատ 107 200 000
9. Շարժական կայան (շարժական կայանի համար նախատեսված ծրագրաապարատային ապահովմամբ) մոնտաժային աշխատանքներ 150 000 1/դրամ 63 000 000
10. Անխափան էլեկտրական սնուցման աղբյուր 400 000 8/հատ 3 200 000
11. Բենզինային կամ դիզելային էլեկտրական գեներատոր 2 400 000 5/հատ 12 000 000
12. Ջերմային կարգավորմամբ արկղեր 1 160 000 1/հատ 1 160 000
13. Տեղական նշանակության աշխատանքներ՝ 5 սպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայանների էլեկտրամոնտաժային
աշխատանքներ (էլեկտրական սնուցման գծերի անցկացում, հողանցման համակարգերի վերանորոգում) 1 485 000 1/դրամ 1 485 000
14. Չսպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայան (ծրագրաապարատային ապահովմամբ) 4 055 412 1 747 720 355 19/լրակազմ 1 747 720 355 2024 թ.
15. Հետվաճառքի սպասարկման ծառայություն (երկու տարվա երաշխավորված սպասարկման գումար ծրագրերի թարմացման հնարավորությամբ) 1/լրակազմ
16. Ջերմային կարգավորմամբ
արկղեր 1 160 000 19/հատ 22 040 000
17. Անխափան էլեկտրական սնուցման
աղբյուր 400 000 19/հատ 7 600 000
18. 10-20 մետր բարձրությամբ կայմ 1 300 000 19/հատ 24 700 000
19. Տեղական նշանակության աշխատանքներ՝ 19 չսպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայանների էլեկտրամոնտաժային
աշխատանքներ (էլեկտրական սնուցման
գծերի անցկացում, հողանցման համակարգերի կառուցում) 700 000 19/դրամ 13 330 000
Ընդամենը 4 364 829 243 2020-2024 թթ.
1.*Եվրոյի հաշվարկման համար հիմք է ընդունվել 2023 թվականի համար՝ 1 եվրո = 392.58 ՀՀ դրամ,
2024 թվականի համար՝ 1 եվրո = 430.96 ՀՀ դրամ»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան
09.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունիսի 8-ի N 938-Լ որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Իրականացնող մարմինը/ Իրականացման
պատասխանատուն Իրականացման ժամանակա-
հատվածը Ֆինանսավորման աղբյուրը Միջոցառման արժեքը
(ՀՀ դրամ)
1. ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգերի արտադրությամբ զբաղվող առաջադեմ ընկերությունների կողմից առաջարկվող լավագույն համակարգերի ուսումնասիրություն (մոնիթորինգ) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
(համաձայնությամբ) 2019 թ.
4-րդ եռամսյակ Ֆինանսավորում չի պահանջվում: -
2. ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման տեխնիկական պայմանների և պահանջների առաջադրանքներ կազմելու համար մրցույթի անցկացում և պայմանագրի կնքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
(համաձայնությամբ) 2020 թ.
3-րդ եռամսյակ ՀՀ պետական բյուջե 28 000 000
3. ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված
կարգով մրցույթի հայտարարում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն 2020 թ.
4-րդ եռամսյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
4. ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման համար մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ
պայմանագրի կնքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն 2020 թ.
4-րդ եռամսյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
5. ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրով նախատեսված աշխատանքի իրականացում և շահագործման հանձնում.
5.1) ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ձեռքբերում՝ թվով մեկական.
ա. Գլխավոր (MS), ֆիքսված չսպասարկվող և շարժական կայանների կազմում ներառված տեխնիկական միջոցների տեղակայում, փորձարկում, գործարկում և շահագործման հանձնում-ընդունում,
բ. տեխնիկական անձնակազմի տեսական և գործնական ուսուցում.
5.2) ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ձեռքբերում՝ սպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի տեղորոշման թվով 5 և թվով 4 շարժական կայանների կազմում ներառված տեխնիկական միջոցների տեղակայում, փորձարկում, գործար- կում և շահագործման հանձնում-ընդունում.
5.3) ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ձեռքբերում՝
թվով 19 չսպասարկվող ստացիոնար մոնիթո- րինգի և տեղորոշման կայանների կազմում ներառված տեխնիկական միջոցների տեղակայում, փորձարկում, գործարկում և շահագործման հանձնում-ընդունում:
Հետվաճառքի սպասարկման ծառայություն (երկու տարվա երաշխավորված սպասարկման գումար ծրագրերի թարմացման հնարավորությամբ) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
(համաձայնությամբ)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
(համաձայնությամբ)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
(համաձայնությամբ)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
(համաձայնությամբ) 2022-2024 թթ.
4-րդ եռամսյակ
2022 թ.
4-րդ եռամսյակ
2023 թ.
4-րդ եռամսյակ
2024 թ.
4-րդ եռամսյակ ՀՀ պետական բյուջե
ՀՀ պետական բյուջե
ՀՀ պետական բյուջե
ՀՀ պետական բյուջե 4 364 829 243
415 861 900
1 786 118 643
1 815 390 355
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան
09.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ