Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հավատարմագրման ազգային մարմնի կրճատ անվանումն է «ԱՐՄՆԱԲ»:».

2) 4-րդ մասի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կառուցվածքով անկախ է և չունի ֆինանսական կամ կառավարչական հետաքրքրություն իր կողմից գնահատվող ՀԳՄ-ների նկատմամբ ու ապահովում է շահերի բախման բացառումը համապատասխանության գնահատման մարմինների հետ.»,

բ. 2-րդ կետը «անաչառությունը» բառից հետո լրացնել «, խորհրդատվություն չի տրամադրում ՀԳՄ-ին և չի մրցակցում դրա հետ» բառերով,

գ. 8-րդ կետի «համապատասխանության» բառը փոխարինել «իրազեկության» բառով,

դ. 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) մշակում, ներդնում և կիրառում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին համապատասխան ընթացակարգեր, այդ թվում` հավատարմագրման, աշխատակիցների կատարողականի և իրազեկության մշտադիտարկման (մոնիտորինգի), հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգեր.

10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվում են պատշաճ ձևով` առանց կազմակերպության վրա լրացուցիչ բեռ դնելու և հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, ինչպես նաև արտադրական գործընթացի զանգվածային կամ սերիական բնույթը.».

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-21-րդ կետերով.

«12) ստեղծում է հավատարմագրման կոմիտեներ և սահմանում դրանց գործունեության կարգը.

13) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմին հավատարմագրման վկայագրի, ՀԳՄ-ի կողմից տրամադրվող համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերի վերաբերյալ.

14) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմին ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի և հավատարմագրման նշանի կիրառման կարգի վերաբերյալ.

15) ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաև ՀԳՄ-ների տված համապատասխանության սերտիֆիկատների, գրանցված համապատասխանության հայտարարագրերի և փորձարկման արձանագրությունների ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.

16) կազմակերպում է համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման և որակավորման դասընթացներ, որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) և շնորհում համապատասխան վկայագրեր (սույն կետով սահմանված գործունեությունն ապահովելու նպատակով ԱՐՄՆԱԲ-ն ստեղծում է հանձնաժողովներ և սահմանում դրանց գործունեության կարգը).

17) ստեղծում է խորհրդատվական տեխնիկական կոմիտեներ և սահմանում դրանց գործունեության կարգը.

18) տրամադրում է ՀԳՄ-ներին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաև վերաձևակերպված հավատարմագրման վկայագրեր.

19) տրամադրում է շահագրգիռ կողմերին տեղեկություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ.

20) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայականների ձևաթղթերի տպագրությունը, դրանց հաշվառումն և տրամադրումը ՀԳՄ-ներին.

21) հրապարակում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված ՀԳՄ-ների և դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը և չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։