Հոդված 1. «Հավատարմագրման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Հավատարմագրման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգի գործունեության կանոնները և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ` ԱՐՄՆԱԲ) և հավատարմագրված կամ հավատարմագրման հավակնող՝ Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների՝ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձի, ներառյալ` պետական մարմնի կազմում գործող փորձարկման լաբորատորիայի (համապատասխանության գնահատման մարմին, այսուհետ` ՀԳՄ) հարաբերությունները:
2. Սույն օրենքը կարգավորում է համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացը` անկախ հավատարմագրման և համապատասխանության գնահատման պարտադիր կամ կամավոր հիմքերից:»: