Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը «մշակում» բառից հետո լրացնել «և համակարգում» բառերով.
2) 5.1-ին կետի «անդամավճարի» բառը փոխարինել «վճարի» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-5.5-րդ կետերով.
«5.2) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.
5.3) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը.
5.4) հաստատում է հավատարմագրման խորհրդի կազմը, գործառույթները, լիազորություններն ու աշխատակարգը.
5.5) հաստատում է հավատարմագրման չափանիշները, ՀԳՄ-ների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները (այսուհետ` Կարգ):»: