Հոդված 2. Փաստաթղթերի հատուկ առաքումը և դրա իրականացման ձևերը
Հոդված 2. Փաստաթղթերի հատուկ առաքումը և դրա իրականացման ձևերը
1. Փաստաթղթերի հատուկ առաքումը (այսուհետ` հատուկ առաքում) հասցեատիրոջը փաստաթղթերի առաքման հատուկ տեսակ է, որն ապահովում է առաքվող փաստաթղթերի նույնականությունը և ամբողջականությունը: Հատուկ առաքման կարգով փաստաթղթերի առաքումն իրականացվում է իրավական ակտերով սահմանված դեպքերում, ինչպես նաև ուղարկողի ցանկությամբ:
2. Հատուկ առաքմամբ ուղարկված և հանձնված փաստաթղթերը համարվում են նույնական և ամբողջական, եթե դատական կարգով այլ բան ապացուցված չէ:
3. Հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը:
4. Հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային կապի ազգային օպերատորի միջոցով: