Հոդված 3. Հատուկ առաքումն ընդունող սուբյեկտները
Հոդված 3. Հատուկ առաքումն ընդունող սուբյեկտները
1. Ֆիզիկական անձին հասցեագրված առաքվող փաստաթղթերը (այսուհետ՝ առաքման փաթեթ) հանձնվում են անմիջապես նրան կամ նրա լիազորած անձին:
2. Օրենքով սահմանված կարգով սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձին հասցեագրված առաքման փաթեթը կարող է հանձնվել նաև նրա օրինական ներկայացուցչին կամ օրինական ներկայացուցչի լիազորած անձին:
3. Իրավաբանական անձին հասցեագրված առաքման փաթեթը հանձնվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին:
4. Եթե որպես հասցեատեր հանդես է գալիս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա առաքման փաթեթը պետք է հանձնվի ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը:
5. Եթե որպես հասցեատեր հանդես է գալիս հարկադիր բուժման մեջ գտնվող անձը կամ ձերբակալված, կալանավորված կամ դատապարտված և ազատազրկման վայրում պատիժ կրող անձը, ապա առաքման փաթեթը հանձնվում է համապատասխան հաստատության ղեկավարին, ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը: Նրանք պարտավոր են ընդունել առաքման փաթեթը և այն անհապաղ հանձնել հասցեատիրոջը: