Հոդված 5. Հատուկ առաքումը փոստով այլ պետություններում գտնվող հասցեատերերին
Հոդված 5. Հատուկ առաքումը փոստով այլ պետություններում գտնվող հասցեատերերին
1. Եթե հատուկ առաքումը փոստով կատարվում է այլ պետությունում գտնվող հասցեատիրոջը, ապա առաքման փաթեթը փոստային կապի ազգային օպերատորի համապատասխան ստորաբաժանումն ընդունում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով: Փոստային ծառայողը լրացնում է ծանուցագիրը և առաքում է փաթեթը: Ուղարկողին տրվում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հատուկ առաքման անդորրագիր:
2. Առաքման փաթեթը համարվում է պատշաճ ուղարկված, եթե ուղարկողի մոտ առկա է առաքման փաթեթը փոստային կապի ազգային օպերատորի համապատասխան ստորաբաժանմանը հանձնելը հավաստող` սույն օրենքի պահանջներին համապատասխան տրված հատուկ առաքման անդորրագիր:
3. Առաքման փաթեթը համարվում է պատշաճ առաքված, եթե ուղարկողի մոտ առկա է հատուկ առաքման անդորրագիրը և փոստային կապի ազգային օպերատորի տված տեղեկանքը` առաքման փաթեթը հանձնված լինելու մասին: