Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Փոստային կապի ազգային օպերատորի պատասխանատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Փոստային կապի ազգային օպերատորի պատասխանատվությունը

1. Առաքման փաթեթի կորստի, վնասվածքի, ներդրվածքի պակասորդի, առաքման հսկիչ ժամկետները խախտելու դեպքում փոստային կապի ազգային օպերատորը պատասխանատվություն է կրում գրանցվող փոստային այլ առաքանու համար` «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

2. Այն դեպքերում, երբ առաքման փաթեթը հանձնվում է սույն օրենքի 3-րդ հոդվածով չնախատեսված անձին, սակայն դա չի արտացոլվում ծանուցագրում, ապա փոստային կապի ազգային օպերատորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սույն օրենքի պահանջների խախտման հետևանքով ուղարկողին, հասցեատիրոջը կամ երրորդ անձին պատճառած վնասի համար:

3. Սույն օրենքով նախատեսված կարգով առաքման դեպքում փոստային կապի ազգային օպերատորը պատասխանատվություն չի կրում առաքվող փաստաթղթերը փոստին բաց փաթեթով, առանց ծրարի հանձնելու հետևանքով առաջացած տեղեկատվության արտահոսքի արդյունքում ուղարկողին, հասցեատիրոջը կամ երրորդ անձին պատճառած վնասի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։