Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Հատուկ առաքումն առձեռն հանձնմամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Հատուկ առաքումն առձեռն հանձնմամբ

1. Առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը` փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը` նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:

2. Այն դեպքում, երբ առաքվում է նոտարի կողմից վավերացված կարված փաստաթուղթ, առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց առաջին էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը` փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ, նրա անունը, ազգանունը և ստորագրությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։