Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 56-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-06-16-ից մինչև 2025-05-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-05-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հունիս 2023 թ. N 31-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 56-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 28-ի «Հիմնական դեղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանն ուժը կորցնելու մասին» թիվ 56-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) 12-րդ կետի 3-րդ ենթակետում «Ատենոլոլ, Atenolol, դեղահատ, 25մգ, 50մգ, 100մգ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությունները`

« Տորասեմիդ Torasemide դեղահատեր, 5մգ, 10մգ, լուծույթ ներարկման 10մգ/2մլ

Մօքսոնիդին Moxonidine դեղահատեր թաղանթապատ 0,2մգ, 0,4մգ

»

2) 17-րդ կետի 1-ին ենթակետում «Ալյումինիումի հիդրօքսիդ + Մագնեզիումի հիդրօքսիդ, Aluminium Hydroxide + Magnesium Hydroxide, դեղահատ, 400 մգ + 400 մգ, դեղակախույթ (436 մգ +150 մգ)/10 մլ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությունը`

« Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ (բիսմութի օքսիդ)

Bismuth tripotassium dicitrate (bismuth oxide) դեղահատեր թաղանթապատ 120 մգ

»

3) 26-րդ կետում «Կալցիում, խոլեկալցիֆերոլ, Calcium + Cholecalciferol, դեղահատեր դյուրալույծ, դեղահատեր ծամելու 1000մգ+22մկգ, 500մգ+ 10մկգ, 500մգ+ 5մկգ,» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությունը`

« Կալցիֆեդիոլ

Calcifediol Դեղապատիճներ, 0,266մգ

»

4) 30-րդ կետում 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

« Նիկոտին

Nicotine Ցողաշիթ 1 մգ դեղաչափ, ծամոն մենթոլի համով, 2մգ, 4մգ

»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Պարտականությունները կատարող`

Լ. Նանուշյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։