Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը «փոխատվություններ» բառից հետո լրացնել «(այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը)» բառերով և ավելացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ` «Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքը ամբողջությամբ մարելուց հետո:».

բ) 4-րդ մասում «փոխատվություններ չեն տրվում և արժեթղթեր չեն գնվում» բառերը փոխարինել «փոխատվություններ չեն տրվում (բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի)» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։