Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում`

ա) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի» բառերով.

բ) «խրախուսման» բառից հետո ավելացնել «և (կամ) համակարգի զարգացման» բառերը և հանել «տվյալ տարվա պետական բյուջեի մասին» բառերը.

գ) ավելացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասություններ` «Ընդ որում, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները նշանակված են բացառապես պետական լիազորված մարմնի աշխատակիցների խրախուսման և դրանով պայմանավորված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների կատարման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են պետական լիազորված մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։