Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում`
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում`
ա) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «պետական սեփականություն համարվող անշարժ գույքի» բառերը փոխարինել «պետական սեփականություն համարվող` հող չհանդիսացող անշարժ գույքի» բառերով.
բ) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանի ներկայացվող համայնքի առաջիկա տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշման նախագծում համայնքի բյուջեի`
ա) վարչական մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել առաջիկա տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող առաջիկա տարվա համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը.
բ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե` տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաև տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի) չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ և երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների և համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:»: