Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2023 թվականի N 981-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի N 2.1 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. աղյուսակը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ կետերով.

« 4.1 Դեղատանը կաթիլաներարկման

լուծույթներ չեն պատրաստվում

(բացառությամբ բժշկական

հաստատության կառուցվածքային

ստորաբաժանում հանդիսացող

դեղատների) «Դեղերի մասին»

օրենք, hոդված

19, մաս 2 1 Տեսողական

4.2 Դեղատանը պատրաստված և

մանրակշռված դեղերն

իրացվում են նույն դեղատնից «Դեղերի մասին»

օրենք, hոդված

19, մաս 4 1 Տեսողական

»,

բ. աղյուսակի 5-րդ կետի «Հղում նորմատիվ ակտին» սյունակից հանել «Դեղերի մասին» օրենք, hոդված 25, մաս 9» բառերը,

գ. աղյուսակի 6-րդ և 7-րդ կետերի «Հարց» սյունակը «վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած» բառերից հետո լրացնել «(շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունեցող)» բառերով,

դ. աղյուսակի 6-րդ կետի «Հղում նորմատիվ ակտին» սյունակը «Կառավարության 2002 թ. հունիսի 29-ի N 867 որոշում, հավելված 3, կետ 12» բառերից հետո լրացնել «, Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի N 28-Ն հրաման» բառերով,

ե. աղյուսակի 7-րդ կետի «Հղում նորմատիվ ակտին» սյունակը «Կառավարության 2002 թ. հունիսի 29-ի N 867 որոշում, հավելված 3, կետ 13» բառերից հետո լրացնել «, Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի N 28-Ն հրաման» բառերով,

զ. աղյուսակը 15.1.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1.8-րդ և 15.1.9-րդ կետերով.

« 15.1.8 Դեղատունը ձևավորված է

«Դեղատուն» վերտառությամբ

կանաչ խաչի նշանով, որն

ուղղահայաց փակցված է

դեղատան (դեղեր պատրաստող

և դեղեր չպատրաստող)

արտաքին պատին Կառավարության

2002 թվականի

հունիսի 29-ի

N 867 որոշում,

հավելված N 3,

կետ 38 1 Տեսողական

15.1.9 Դեղատան լուսավորվող խաչը

չթարթող է և լուսավորում է

դեղատունը (դեղեր պատրաստող

և դեղեր չպատրաստող) միայն

աշխատանքային ժամերին Կառավարության

2002 թվականի

հունիսի 29-ի

N 867 որոշում,

հավելված N 3,

կետ 38 1 Տեսողական

».

2) հավելվածի N 2.1 ստուգաթերթի «Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝

1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենք.

2. Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշում.

3. Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1256-Ն որոշում.

4. Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշում.

5. Առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի N 05-Ն հրաման.

6. Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 21-ի N 2-Ն հրաման.

7․ Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի N 28-Ն հրաման։».

3) հավելվածի N 2.2 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. աղյուսակի 3-րդ կետի «Հարց» սյունակում «Դեղերի արտադրության լիցենզիա ստացած դեղերի արտադրողն ունի «Պատշաճ արտադրական գործունեության» հավաստագիր` կատարված մասնագիտական ընդհանուր դիտարկման հաշվետվության հիման վրա» բառերը փոխարինել «Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրությունն իրականացվում է «Պատշաճ արտադրական գործունեության» կանոնների համաձայն» բառերով, իսկ «Նորմատիվ իրավական ակտին» սյունակում «4» թիվը փոխարինել «3» թվով,

բ. աղյուսակը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ, 13.1-ին, 13.2-րդ, 13.3-րդ, 13.4-րդ և 13.5-րդ կետերով.

« 13. Դեղ արտադրողի կողմից չեն իրացվում. «Դեղերի մասին» օրենք, hոդված 23,

մաս 2

13.1 Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր, դեղանյութեր,

դեղաբուսական հումքեր 2 Փաստաթղթային, փորձաքննություն

13.2 որակի պահանջներին չհամապատասխանող դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումքեր 2 Փաստաթղթային, փորձաքննություն

13.3 պիտանիության ժամկետն անցած դեղեր, դեղանյութեր,

դեղաբուսական հումքեր 1 Տեսողական

13.4 գրանցումն ուժը կորցրած ճանաչված դեղեր, դեղանյութեր,

դեղաբուսական հումքեր 2 Փաստաթղթային, փորձաքննություն

13.5 գրանցումը կասեցված դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումքեր 2 Փաստաթղթային, փորձաքննություն

».

4) հավելվածի N 2.2 ստուգաթերթի «Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝

1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենք.

2. Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշում:».

5) հավելվածի N 2.3 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. աղյուսակը 1.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.6-րդ կետով.

« 1.6 Հայաստանի Հանրապետություն ներմուծումը մերժված դեղեր են «Դեղերի մասին» օրենք,

հոդված 21, մաս 4,

Կառավարության 2019 թվականի

փետրվարի 28-ի N 202-Ն որոշում,

հավելված N 1, կետեր 36 և 75 2 Փաստաթղթային

»,

բ. աղյուսակը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.

« 11.1 Դեղերի մեծածախ իրացման

լիցենզիա ստացած մատակարարն

ունի «Պատշաճ բաշխման

գործունեության» հավաստագիր: «Դեղերի մասին»

օրենք, հոդված 24,

մաս 6 2 Փաստաթղթային

»,

գ. հավելվածի N 2.3 ստուգաթերթի հարցաշարի 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) հավելվածի N 2.3 ստուգաթերթի «Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝

1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենք.

2. Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202 որոշում:»:

2. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 981-Ն որոշման

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 718-Ն որոշում»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։