«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2004 թվականի N 908-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. հունիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 25-ի N 908-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (այսուհետ` փայտանյութ) Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը:
2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ԱՏԳ ԱԱ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000 և 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև «Վերաարտահանում» կամ «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքների արտահանման վրա:
3. Արտահանվող փայտանյութի բացթողումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «Հայանտառ» ՊՈԱԿ) կողմից տրված «Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին» եզրակացությունը, ինչը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ` ձևը կցվում է:
(3-րդ կետը խմբ. 10.06.21 N 977-Ն)
(3-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 10-րդ կետի խմբագրության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
4. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը եզրակացությունը տրամադրում է ստորև նշված բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ մերժում է սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`
ա) եզրակացություն ստանալու համար էլեկտրոնային եղանակով լրացված հայտ` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա.
բ) ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթեր:
(4-րդ կետը խմբ. 10.06.21 N 977-Ն)
(4-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 10-րդ կետի խմբագրության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
5. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացությունը տրամադրվում է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ հայտատուի դիմումի հիման վրա այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:
(5-րդ կետը խմբ. 10.06.21 N 977-Ն)
(5-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 10-րդ կետի խմբագրության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)
6. Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի արտահանման համար ձեռք բերված եզրակացությունը ենթակա չէ փոխանցման այլ անձանց:
7. Եզրակացությունը տալու գրավոր մերժման հիմք կարող են հանդիսանալ`
ա) ներկայացված փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.
բ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայությունը.
դ) արտահանվող փայտանյութի տեսակի և (կամ) քանակի անհամապատասխանությունը ձեռք բերված փայտանյութի տեսակին և (կամ) քանակին:
8. Եզրակացությունը տալու անհիմն մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ձև
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
C E R T I F I C A T E
N _________
Արտահանող (կազմակերպության անվանումը,
ֆիզիկական անձի անունը, ազգանունը) ____________________________
Exporter (name, address, contacts) ____________________________
Ձեռքբերման անդորրագիր կամ հաշիվ-ապրանքագիր
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,
անդորրագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը) ____________________________
Invoice (name, address, number) ____________________________
Ձեռք բերված փայտանյութի տեսակը, քանակը ____________________________
(Type and quantity of wood) ____________________________
Արտահանվող փայտանյութի տեսակը, քանակը ____________________________
(Type and quantity of wood for export) ____________________________
Արտահանվող փայտանյութի համապատասխանությունը
ձեռք բերված փայտանյութի տեսակին և քանակին ____________________________
(Type, nature, quantity and Certificate of
Origine of wood for export) ____________________________
Գործողության սկիզբը ___ _______ 200 թ.
Եզրակացության գործողության ժամկետը Valid from
Validity period of certificate Գործողության ավարտը ___ _______ 200 թ.
Valid up to
Ձեռք բերված փայտանյութի բացթողման անդորրագիրը օրինական է:
Տրված է ____ ______________ 2004 թ.
Կ. Տ.
(հավելվածը խմբ. 10.06.21 N 977-Ն)