Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2023 թվականի N 1049-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին ենթակետում «21000» թիվը փոխարինել «24000» թվով․

2) 4-րդ ենթակետում «1600» թիվը փոխարինել «1750» թվով․

3) 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «46000» թիվը փոխարինել «50600» թվով, «բ» պարբերությունում «36000» թիվը փոխարինել «41400» թվով, «գ» պարբերությունում «33000» թիվը՝ «38000» թվով.

4) 6-րդ ենթակետում «33000» թիվը փոխարինել «38000» թվով, իսկ «90000» թիվը՝ «120000» թվով.

5) 7-րդ և 8-րդ ենթակետերում «31600» թիվը փոխարինել «36000» թվով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման 1-ին կետի՝

1) 1-ին և 3-րդ ենթակետերում «31600» թիվը փոխարինել «36000» թվով.

2) 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «31600» թիվը փոխարինել «39000» թվով, «բ» պարբերությունում «31600» թիվը փոխարինել «37500» թվով, «գ» պարբերությունում «31600» թիվը՝ «36000» թվով.

3) 3-րդ ենթակետում «90000» թիվը փոխարինել «100000» թվով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։