Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 2021 թվականի հունիսի 30-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածում՝
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 2021 թվականի հունիսի 30-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մինչդատական վարույթում տեսաձայնագրմամբ կատարված գործողության հակիրճ բովանդակությունը և հիմնական արդյունքները նշվում են վարութային այդ գործողության ընթացքում կազմված համառոտ արձանագրության մեջ:
Տեսաձայնագրության բնօրինակը պահպանվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում. եթե այն պահպանվել է շարժական կրիչի վրա, ապա կրիչը կցվում է արձանագրությանը:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Դատական վարույթում կատարված գործողության ընթացքը և արդյունքներն ամրագրվում են ձայնագրմամբ և համակարգչային եղանակով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատական վարույթում տեսաձայնագրված գործողության հակիրճ բովանդակությունը և հիմնական արդյունքները նշվում են վարութային այդ գործողության ընթացքում կազմված համառոտ արձանագրության մեջ: Տեսաձայնագրության բնօրինակը պահպանվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում. եթե այն պահպանվել է շարժական կրիչի վրա, ապա կրիչը կցվում է արձանագրությանը:».
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Էլեկտրոնային եղանակով ամրագրված քրեական վարույթի նյութերը (էլեկտրոնային քրեական վարույթ կամ էլեկտրոնային քրեական գործ) պահվում են էլեկտրոնային համակարգում, իսկ համակարգչային եղանակով կամ ձեռագիր պատրաստված փաստաթղթերը՝ նաև թղթային տարբերակով: Համակարգչային եղանակով կամ ձեռագիր պատրաստված փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչներում կամ շարժական էլեկտրոնային կրիչներում պահվող տվյալների բովանդակությունը ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ: Առարկաները և այլ նյութեր պահվում են որպեu վարույթի էլեկտրոնային նյութերի բաղկացուցիչ մաu, իսկ դրանց լուսանկարները ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ: Այդ առարկաների և նյութերի ցանկը ևս ներբեռնվում է էլեկտրոնային համակարգ:».
4) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները և շարժական կրիչի բնութագիրը սահմանում է Կառավարությունը:»: