Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-06-30-ից մինչև 2024-12-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-12-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2023 թվականի N 1053-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական մարմիններին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում՝

ա. «մակերեսը» բառից հետո լրացնել «մինչև 3% թույլատրելի շեղումով» բառերով,

բ. «2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2024 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել ցանկի 21-24-րդ, 53.3-րդ, 53.5-րդ, 53.6-րդ, 53.8-րդ, 80-րդ և 97-րդ կետերը,

բ. 53.16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 53.17-53.19-րդ կետերով.

« 53.17. ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՒՆ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ, ՀԱՄԱՅՆՔ ԱՊԱՐԱՆ,

ԳՅՈՒՂ ՆԻԳԱՎԱՆ, 7-ՐԴ ՓՈՂՈՑ, 2/1

53.18. ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՒՆ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ, ՀԱՄԱՅՆՔ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ, ԳՅՈՒՂ ԳԵՂԱՁՈՐ, 6-ՐԴ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ, 1

53.19. ԱՅԳԱՎԱՆ ԿԱՅԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, ՀԱՄԱՅՆՔ ՎԵԴԻ, ԳՅՈՒՂ ՈՍԿԵՏԱՓ, ԿԱՅԱՐԱՆԱՄԵՐՁ ՓՈՂՈՑ, 13/2

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։