ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1068-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան փողոց, 3-րդ շենք, բնակարան 23, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Արճիս, 3-րդ փողոց, 2-րդ շենք, բնակարան 1 և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք, բնակարան 409 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների՝ սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) սույն որոշման հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
29.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունիսի 29-ի N 1068-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Բնակելի տարածքի անվանումը և հասցեն Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Մակե- րեսը
(քմ) Սկզբնական արժեքը (դրամ) Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփա- կանության իրա-
վունքով տրվող Հողամասը
1. Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ.
Էջմիածին,
Մ. Խորենացի 101/1 շենք, բն. 409 Թամազյան Սոնիկ Սերյոժայի Թամազյան Ժանետա Էդգարի
Թամազյան Վարդան Էդգարի
Թամազյան Լիա Էդգարի Թամազյան Լիզա Էդգարի Թամազյան Սեմ
Էդգարի AS0520930, տրված
25.02.2019 թ., 057-ի կողմից
Ծնված՝ 26.05.2010 թ.
Ծնված՝ 11.06.2012 թ.
Ծնված՝ 01.10.2015 թ.
Ծնված՝ 26.03.2021 թ.
Ծնված՝ 31.01.2023 թ. 13.30 645,076.60 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապա-տասխան բաժնեմասերով
2. Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան փողոց, 3-րդ շենք, բն. 23 Մանուկյան Դավիթ Սաշայի
Մանուկյան Վազգեն Սաշայի
Մանուկյան Ռուդիկ Սաշայի AR0211464, տրված 01.03.2017 թ., 064-ի
կողմից AN0483336, տրված 22.05.2013 թ., 016-ի
կողմից AP0323935, տրված 19.03.2015 թ., 064-ի
կողմից 59.31 6,907.84 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապա-տասխան բաժնեմասերով
3. Տավուշի մարզ,
Նոյեմբերյան
համայնք, գյուղ
Արճիս, 3-րդ փողոց,
2-րդ շենք, բն. 1 Մկրտումյան
Սուսաննա
Իսկանդարի AS0653762, տրված
18.06.2019 թ., 047-ի
կողմից 44.9 1,011,000.0 սեփականության
իրավունքով ընդհանուր
բաժնային
սեփականության
իրավունքով՝
համապա-տասխան
բաժնեմասերով
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
29.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ